CNN-ը տեսանյութ է հրապարակել, որում կադրեր են երևում ոստիկանների կողմից Ջորջ Ֆլոյդին գետնին տապալելուց առաջ


23:55 , 31 մայիս, 2020

Tert.am-ը գրում է.

Համացանցում հրապակվել է տեսանյութ, որում երևում է ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում տեղի ունեցածը՝ նախքան ոստիկանի կողմից Ջորջ Ֆլոյդի տապալումը գետնին:

Նոր տեսանյութը հրապարակել է CNN-ը: Թեև սևամորթ տղամարդը չի երևում տեսանյութի առաջին 20 վայրկյանում, հեռուստաալիքը հաստատել է նկարահանված կադրերի իսկությունը:

Նշվում է, որ այս տեսանյութում երևում է, թե ինչպես են երեք ոստիկաններ ծնկով գետնին սեղմում տղամարդուն, մինչդեռ ձերբակալության պահը պատկերող նախորդ տեսանյութն այլ անկյունից էր նկարահանվել: Համենայն դեպս, տեսանյութը չի բացահայտում, թե ինչ է տեղի ունեցել ձերբակալությունից առաջ:

Կադրում պարզ լսվում է, որ Ֆլոյդը ասում է. «Չեմ կարողանում շնչել», սակայն ոստիկանները դրան ուշադրություն չեն դարձնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ