Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանությունն արտակարգ ծառայություն է իրականացնում Սևանում (Video)


21:11 , 31 մայիս, 2020

Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը դեռ փակ են: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ քաղաք մտնելու իրավունք ունեն միայն տեղաբնակները՝ Սեւանի բնակիչ լինելու մասին անձնագիր ներկայացնելուց հետո: Քաղաք մուտք գործել թույլատրվում է նաեւ սննդի մատակարարներին, այլ որոտի առաքիչներին:

Մյուս բոլոր քաղաքացիների համար Սեւան քաղաք մուտքը փակ է, ոստիկանությունն այնտեղ արտակարգ ծառայություն է իրականացնում: 

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ մայիսի 31-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք: