«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը.
Մարդիկ կորցնում են իրենց հարազատներին, ընկերներին, և նույնիսկ չեն կարողանում նրանց հետ նորմալ շփվել: Չկա ավելի վատ բան, քան սիրելիներին կորցնելը: Կարծում եմ՝ սա շատ անարդար է: Ֆուտբոլը, ինչպես ամբողջ կյանքը, այլևս երբեք առաջվանը չի լինի»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում AS-ը:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Իսպանիայի առաջնությունը դադարեցվել է մարտին: Իսպանական ակումբներն արդեն վերսկսել են մարզումներն ու նախապատրաստվում են առաջնության վերսկսմանը, որը նախատեսված է հունիսին:
«Բարսելոնան» 27 տուրից հետո 58 միավոր է վաստակել և գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը: