2020 թվականի ամառվա 4 ամենանորաձեւ լողազգեստները


18:21 , 31 մայիս, 2020

2020թ․-ի ամռանը պատրաստվելու համար մենք որոշեցինք պարզել, թե որ լողազգեստներն են համարվում նորաձեւ ու ոճային: Եվ այսպես…

1․Բարակ թելերով բիկինի

Լողազգեստների ամենահայտնի մոդելներից մեկն է, որը մի քանի սեզոն անընդմեջ ակտուալ է համարվում։ Նորաձեւության ոլորտի եւ մոդելային բիզնեսի հայտնի ներկայացուցիչները ընտրում են այն, որպեսզի ցուցադրեն իրենց սլացիկ ու մարզված մարմինը։ Այս լողազգեստի մոդելներն անթիվ են՝ համապատասխանում են ցանկացած ճաշակի։

2․Կապվող տոպ եւ բարձր վարտիք

Նման լողազգեստն անցյալ դարի կեսերին հայտնի ռետրո մոդելի ադապտացված տարբերակն է։ Այսօր տոպերը դառնում են ավելի կարճ, բարձր վարտիքներն ավելի բաց են, իսկ երանգներն ու պրինտներն՝ ավելի վառ ու համարձակ։

3․Մարմնագույն երանգներ

2020թ․-ի ամառային մեկ այլ արդիական մոդել՝ մարմնագույն երանգի մինիմալիստական լողազգեստներ, միասին եւ առանձին: Թրենդային մոդելների ընտրությունը մեծ է՝ սպորտայիններից, որոնք բաղկացած են շապիկներից եւ շորտերից, մինչեւ բիկինի։

4․Մետալիկ

Մետալիկ գործվածքներն իդեալական են ամառային ծովափնյա հանգստի համար։ Նման լողազգեստբերը շատ տպավորիչ են: Բայց պետք է զգույշ լինել, եթե դուք ընտրում եք մասին մոդելը, ապա իմացեք, որ այն վիզուալ մեծացնում է ծավալը։