Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով


14:37 , 31 մայիս, 2020

Հայաստանի տարածքում մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ը կբարձրանա 2-4 աստիճանով: