Crew Dragon տիեզերանավը 2 հոգանոց անձնակազմով արձակվել է դեպի Միջազգային տիեզերակայան


00:38 , 31 մայիս, 2020

Armenpress.am-ը գրում է․

Ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը երկու հոգանոց անձնակազմով արձակվեց դեպի Միջազգային տիեզերակայան Falcon 9 հրթիռի միջոցով ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սա 2011 թվականից հետո ամերկյան առաջին թռիչքն է, որով Միջազգային տիեզերակայան են գործուղվում տիեզերագնացներ։ Սա նաև առաջին դեպքն է, երբ մասնավոր ընկերությունն է տիեզերագնացներ ուղարկում Միջազգային տիեզերակայան։

Տիեզերանավի անձնակազմի անդամներն են տիեզերագնացներ Բոբ Բենկենը և Դագ Հերլին։ Տիեզերանավի միակցումը Միջազգային տիեզերակայանին տեղի կունենա կիրակի։