Չինաստանում բացվել է աշխարհի ամենավտանգավոր ճոճանակը՝ 700 մետր բարձրությամբ ժայռի եզրին (Video)


23:17 , 30 մայիս, 2020

Tert.am-ը գրում է․

Չինաստանի Չունցին քաղաքում գտնվող զբոսավայրերից մեկում ներկայացվել է աշխարհի ամենավտանգավոր ճոճանակը, որով էքստրեմալները կարող են օրորվել 130 կմ/ժամ արագությամբ՝ գտնվելով մոտ 700 մետր բարձրությամբ ժայռի եզրին:

Ինչպես հայտնում է Oddity Central-ը, զբոսավայրի ներկայացուցիչները հայտնել են, որ զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար օգտագործվել է աշխարհի ամենաամուր և անվտանգ շինարարական պողպատը և զոդման առաջադեմ տեխնոլոգիաները: Մասնագետների խոսքով՝ այն հակակայծակային և հակաէլեկտրական է, և կարող է դիմանալ 10 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ