Լա լիգայի թիմերին կթույլատրեն լիարժեք մարզումներ անցկացնել


22:45 , 30 մայիս, 2020

Armsport.am-ը գրում է․

Իսպանիայի առողջպահության նախարարությունը Լա Լիգայի ակումբներին թույլատրել է հունիսի 1-ից վերսկսել խմբային մարզումները: Այս մասին հաղորդում է AS-ը։

Թիմերին թույլատրվել էր մարզումներ անցկացնել անհատական ծրագրով՝ մայիսի սկզբից։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին՝ «Սևիլիա» – «Բետիս» խաղով։