Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա, ոմն Դավիթ Գալստյանի միջոցով ՌԴ-ից ՀՀ-ի համար գնված զենքն ավելի բարձր գնով վերավաճառվել է 3-րդ, ապա 4-րդ երկրի. Միքայել Մինասյան


22:32 , 30 մայիս, 2020

Tert.am-ը գրում է․

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ստի վերջը» խորագրով հերթական տեսանյութը, որը վերնագրված է «Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր»:

Նա նշել է, որ փաստեր կան, որոնք վկայում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա, և մաքսանենգ ծխախոտի, ինչպես նաև զենքի սկանդալը ծածկադմփոց անելու համար ՌԴ է գործուղղվել գեներալ Արշակ Կարապետյանը:

«Հիմա գեներալ Կարապետյանը, որը զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը, ամսի 23-ին գաղտնի գործուղվել է արդեն մեր բոլորի կողմից սիրված, հայկական միջազգային կենտրոն դարձած Վորոնեժ»,- ասաց Մինասյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՀ-ում, ինչպես նաև ՌԴ-ում գործում է արտակարգ դրության ռեժիմ և ընդգծեց՝ գեներալ Կարապետյանը չէր կարող մեկնել Հայաստանից և հատել ՌԴ սահմանը մասնավոր այցով: «Ուրեմն նա գնացել է որպես պետական պաշտոնյա, իսկ կառավարության կայքում ոչինչ չկա այդ մասին, հետևաբար նա գնացել է վարչապետի կա՛մ գաղտնի հրամանով, կա՛մ բանավոր հրամանով: Նիկոլ Փաշինյանը, որն արդեն վաղուց օգտագործում է գեներալ Կարապետյանին հատուկ և մութ գործերի համար, այս անգամ էլ ուղարկել է նրան Վորոնեժ, որ նա բանակցի ՌԴ հատուկ ծառայությունների հետ, որպեսզիօգնեն Նիկոլ Փաշինյանին և ՀՀ վարչապետի ընտանիքին վերաբերող ամենամեծ սկանդալը՝ կապված մաքսանենգ ծխախոտի հետ, ծածկադփոց անեն և քրեական գործ չհարուցեն»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ