Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ


15:54 , 30 մայիս, 2020

Hraparak.am-ը գրում է․

Քիչ առաջ ավարտվել է «Հայրենիք» կուսակցության համագումարը, որը, ընթացել է բացօթյա և սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ: Համագումարն ընտրել է կուսակցության նոր վարչություն:

Ինչպես տեղեկացնում է Hraparak.am-ը, կուսակցության վարչության նոր կազմը հետևյալ տեսքն ունի.                  
Արթուր Վանեցյան
Արա Սահակյան
Արմինա Դարբինյան
Արսեն Բաբայան
Նարինե Ադոնց
Սոս Հակոբյան
Ժասմենա Ասրյան
Խաչիկ Գալստյան
Ռոբերտ Հարությունյան 

Կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը: