Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. Հայկ Կոնջորյանը՝ հոր մահվան մասին


14:14 , 30 մայիս, 2020

Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունը այստեղ։ Բայց մի բան գիտեմ՝ իմ 33֊ամյա ծնունդը այսօր քո վերածնունդն է, պապ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։ Սիրում եմ քեզ։

Հ.Գ. Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների ու զորակցության համար։