Վերածննդի դարաշրջանի ամենագեղեցիկ և թանկարժեք զգեստը, ու՞մ էր այն պատկանում


22:45 , 30 մայիս, 2020

Վերածնունդը ամենագեղեցիկ հագուստների ժամանակաշրջանը կարելի է համարել: Շքեղ կտորներ՝ հարթ, զարդանախշ, դեկորատիվ կտրվածքներով պատված, մարգարիտներով և թանկարժեք քարերով զարդարված:

Այդ ժամանակաշրջանում առանձնահատուկ տեսք ունենալու համար կանանցից մեջ ջանքեր էին պահանջվում: Եվ դա անել կարողացավ Էլեոնորա Տոլեդացին: Նրա դիմանկարներից մեկը ավելի քան յուրահատուկ է. դրանում նա կրում է շքեղ զգեստ, որն անցել է պատմության էջերը: Զգեստը մինչ օրս հանգիստ չի տալիս նկարիչներին և պատմական ռեկոնստրուկցիայով հետաքրքրվող անձանց, որոնք պարզապես հիանում են դրանով:

Էլեոնորա Տոլեդացին իսպանացի արիստոկրատի դուստր էր: Երբ լրացավ նրա տասը տարին, նա ընտանիքի հետ տեղափոխվեց Նեապոլ, որտեղ էլ հայրը դարձավ փոխարքա: Հետ՝ Իսպանիա, այլևս աղջիկը չվերադարձավ, քանի որ որոշ ժամանակ անց դարձավ Կոզիմո I Մեդիչիի՝ Տոսկանայի մեծ դքսի կինը:

Նա ուժեղ, ազդեցիկ կին էր: Ամուսնու բացակայության պայմաններում հենց նա էր ղեկավարում դքսությունը, և զբաղվում էր Ֆլորենցիայի իրենց նստավայրը շքեղ պալատի վերածելով: Դքսուհու՝ ժամանակին համապատասխան, առավել քան շքեղ ու էլեգանտ զգեստապահարանը նորաձևություն էր թելադրում սերունդներին, որոնց հիմքը դրել է ամուսնու հետ միասին: Ամուսինը ևս միջոցներ չէր խնայում կնոջ ճոխ զգեստներն ապահովելու համար:

Այդպիսի զգեստներից մեկով էլ պատկերված է դիմանկարներից մեկի մեջ: Զգեստը, դատելով ամենից, կարված է եղել ամենաթանկարժեք կտորից, որն այդ ժամանակ հնարավոր կլիներ գտնել Ֆլորենցիայում: Այն իրական գլուխգործոց էր, որը ստեղծել կարող էին ոչ բոլոր վարպետները:

Մերձարևելյան ոճով արաբական նախշերը այդ ժամանակաշրջանում բավականին նորաձև էին: Սակայն ուսումնասիրողները կարծում են, որ դրանք, միգուցե, ակնարկել են այն մասին, որ դքսուհին իր հետաքրքրություններն ուներ Միջերկրածովյան շրջանի հետ կապված: Դրանք նուրբ քաղաքական ակնարկներ կարծես լինեին:

Տասնհինգ տարի անց դուքսն իր կնոջ համար ավելի շքեղ կտոր պատվիրեց՝ սպիտակ մետաքս՝ պատված ոսկյա և արծաթյա նախշերով: Սակայն այդ զգեստը կրելիս դիմանկար չի արվել: Այդ զգեստը պահպանվել է մինչև նրա կյանքի վերջը՝ 1562 թ.: