ԱՄԷ-ի պատմության հիմնադիրն ուներ դպրոցական 3-ամյա կրթություն. ինչպե՞ս կարողացավ ստեղծել տնտեսապես կայուն երկիր (Photo)


19:30 , 30 մայիս, 2020

ԱՄԷ-ում՝ բոլոր հնարավոր վայրերում, փակցված են իրենց շեյխերի լուսանկարները: Ուր էլ որ գնաք, այդ լուսանկարներն ուղեկցելու են ձեզ: Մտեք ցանկացած տեղ, միևնույն է, դուք այն տեսնելու եք: Բայց մի դիմանկար կա, որտեղ պատկերված է սև մորուքով և արաբական ազգային սպիտակ հագուստով տղամարդ, որը ամենից շատն է հանդիպում: 

Ալ Ֆուջիրա քաղաքում գերակշռում է շեյխ Զայեդ մզկիթը, մզկիթից մի քանի կիլոմետր հեռավորության վրա  ներկայումս կառուցված է իր իսկ անունով մեծ և ժամանակակից սպորտային համալիր: Այդ անունը ամենուր է: 

Ո՞վ է նա

Զայեդ/Սաիդ շեյխը ԱՄԷ-ում շատ հարգված մարդ է, իսկ աշխարհում հայտնի է որպես շատ հմուտ առաջնորդ և քաղաքական գործիչ: Նրա հիշատակը և անձը բարձր մակարդակի վրա են պահում, քանի որ նա կարողացել է իր հողը դարձնել հարուստ ու ծաղկուն, հոգ է տարել սեփական ժողովրդի բարեկեցության մասին, միավորել է բոլոր էմիրությունները մեկ ամբողջ տնտեսության մեջ և ստեղծել գերհզոր պետություն:

 

Առաջնորդը երկար և արգասաբեր կյանք է ունեցել: Նա ծնվել և մեծացել է բեդուական ընտանիքում: Լավ կրթություն ստանալ չէր կարող և դպրոցում սովորել է 3 տարի: Զարմանալի է, բայց նրա վարած քաղաքականությունը եղել է շատ խելացի և հաշվարկված: 

Շեյխը ստեղծել է տնտեսության համար այն բոլոր պայմանները, որոնք թույլ են տվել էմիրություններին աճել և զարգանալ: Կառուցվել են հիվանդանոցներ, դպրոցներ, հասարակական հաստատություններ, օազիսներ է կառուցել անապատում և նոր քաղաքների կառուցմանն է զարկ տվել: Շեյխ Սաիդը կարողացել է շատ իմաստուն կառավարել նավթի եկամուտները, ինչը ԱՄԷ-ն դարձրեց աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը:

ԱՄԷ-ում նրան շատ են հարգում: Իմաստուն և ավելի փորձառու մարդկանց նկատմամբ հարգանքը երկրի բարգավաճման և առաջընթացի բանալին է, և շեյխ Սաիդի հիշատակը դրա լավագույն ապացույցն է: