Իրավական պետությունում դատավորների հասցեին արված վիրավորանքների համար պառլամենտում հայտնված սուբյեկտը հավերժ դուրս կմղվեր քաղաքականությունից


10:50 , 30 մայիս, 2020

Ժողովրդավարական, իրավական պետության մեջ անպատկերացնելի է պառլամենտում հայտնված սուբյեկտի վիրավորանքները դատավորների, այդ թվում՝ ՍԴ նախագահի հասցեին, այդ սուբյեկտը դուրս կմղվեր քաղաքականությունից հավերժ ու կմոռացվեր։ Նման բան անպատկերացնելի է անգամ ավտորիտար ու բռնապետական պետություններում, որտեղ սուբյեկտին լավագույն դեպքում կնստեցնեին բանտ, իսկ վատագույն դեպքում կնստեցնեին այլ տեղ։

Բայց կա երրորդ տեսակը, կոչենք այն ամորֆ պետություն, որտեղ տիրում են ամենաթողությունը, պոպուլիզմը, գաղափարախոսության բացակայությունը, սանձարձակությունը, անդաստիարակութունը, ու նման պետության մեջ է, որ սուբյեկտը գոյություն կարող է ունենալ ու անել այն, ինչ անում է։

Տիկնայք և պարոնայք, կա՛մ մենք արագ դուրս կգանք այս մղձավանջից, կա՛մ մեր մակույկով հանդերձ շատ արագ կհայտնվենք գետի հատակում... Իսկ սուբյեկտներն արդեն օվկիանոսից այն կողմ կշարունակեն աշխատել իրենց փողը։