1 օրում՝ 230 նոր դեպք. Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման օրական ցուցանիշի նոր ռեկորդ է գրանցվել


09:45 , 30 մայիս, 2020

Tert.am-ը գրում է․

Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի նոր ռեկորդ է գրանցվել. երկրում հաստատվել է վարակման 230 նոր դեպք: Անցած քսանչորս ժամում ապաքինվել և դուրս է գրվել 103 մարդ, գրանցվել է մահվան երկու դեպք:

Ինչպես նշում է minval.az-ը, այս են փաստում կառավարությանը կից օպերատիվ շտաբի տվյալները:

Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակման 4989  և մահվան 58 դեպք: Ապաքինվել է 3125 մարդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։