Playboy-ի նախկին աստղը ցանկանում է դառնալ ֆուտբոլային ակումբի սեփականատեր


04:44 , 30 մայիս, 2020

Ռումինական «Հերմանշտադտ» ֆուտբոլային ակումբը, որն այժմ Բարձրագույն խմբում հանդես գալու իրավունքի համար է պայքարում, շուտով կարող է նոր սեփականատեր ունենալ: Թիմը մոտ 700 հազար եվրո պարտավորություն ունի ֆուտբոլիստների հանդեպ, ինչի պատճառով «Հերմանշտադտը» կարող է զրկվել լիցենզիայից:

Նշվում է, որ թիմը ձեռք բերելու հետաքրքրություն է դրսևորել Playboy-ի նախկին մոդել Անամարիա Պրոդանը, որն այժմ աշխատում է որպես ֆուտբոլային գործակալ:

Ըստ տեղեկությունների՝ նա արդեն «Հերմանշտադտի» պարտքերը փակելու և ակումբին ֆինանսական կայունություն երաշխավորելու պատրաստակամություն է հայտնել:

«Հերմանշտադտը»  հիմնադրվել է 2015 թվականին: 2018/19 մրցաշրջանից հանդես է գալիս Ռումինիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում: 2017/18 մրցաշրջանում ակումբը հասել է մինչև երկրի Գավաթի եզրափակիչ: