Ինչի մասին պետք է բանակցենք նրանց հետ, եթե նրանց մեջ չկա ադեկվատության և խելամտություն մի նշույլ. Արման Աբովյան


01:28 , 30 մայիս, 2020

Այս օրերին կովկասյան թաթարների քոչվոր տոհմի առաջնորդը՝ ոմն Իլհամ Ալիևը նորից փորձել է հակահայկական մտքեր ծննդաբերել: Ես վաղուց դադարել եմ զարմանալ այս մարդու մտքերից, առավել ևս, որ դրանք չեն առանձնանում յուրահատկությամբ, բայց ամեն անգամ, երբ ես կարդում եմ քոչվորների պահանջների մասին հայկական տարածքների նկատմամբ (մասնավորապես, քոչվոր ցեղի այս ներկայացուցիչը պահանջ ներկայացրեց Երևանի նկատմամբ), ինձ հետաքրքրում է մեկ հարց, արդյո՞ք նա իսկապես չի հասկանում, որ համաշխարհային հանրության աչքերում նա առնվազն ծիծաղելի է դառնում: Լավ, բայց եթե լուրջ, ապա հիմա ծիծաղելու ժամանակը չէ, քանի որ ամեն անգամ, երբ այդ բարբարոսները ապուշ պահանջներ են բարձրաձայնում հայերի, վրացիների կամ
իրանցիների հողերի վերաբերյալ, ապացուցում են իրենց կործանարար դերը տարածաշրջանում:

Հիմա հարց. ինչի մասին պետք է բանակցենք նրանց հետ, եթե նրանց մեջ չկա ադեկվատության և խելամտություն մի նշույլ: Ի՞նչպես խոսել նրանց հետ, երբ նրանք ամեն օր սպառնում են մեզ, մեր ընտանիքներին, մեր երեխաներին պատերազմով և մահով:

Վստահ եմ, որ այդ բարբարոսներին հնարավոր է միայն կանգնեցնել այն դեպքում, եթե նրանց մոտ վախը մեր նկատմամբ ավելի մեծ լինի, քան մեզ սպանելու ցանկությունը: Նրանց վերահսկելու այլ տարբրակ չկա: