Հերթական դիվանագիտական վարպետության դասին ենք ականատես լինում մեր բարեկամ Իրանից. Ահարոն Վարդանյան


01:04 , 30 մայիս, 2020

Ուրեմն Իրանի ներքին գործերի նախարարը Թուրքիայի իր գործընկերոջ հետ հեռախոսազույցի ընթացքում քննդատում է տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությունը, բայց այնպիսի բառերով և ենթատեքստով, որ այդ ամենը նույն հաջողությամբ կարող է վերաբերվել նաև Թուրքիային։

Մասնավորապես, Ռահմանի Ֆազլին ասում է, որ Միացյալ Նահանգները չի կարող միջամտել Իրանի ներքին գործերին և հետո ավելացնում, որ ընդհանրապես ոչ մի պետություն չի կարող, ոչ մեկին չի հաջողվի, որ պետությունն էլ փորձի, խայտառակ կերպով կձախողվի։ Իսկ մենք գիտենք, որ Թուրքիան մշտապես փորձում է միջամտել Իրանի ներքին գործերին՝ օգտագործելով Իրանի թուրքախոս բնակչությանը։ Դեպքերը շատ են։

Կամ՝ հաջորդիվ քննդատում է ԱՄՆ-ին՝ տարածաշրջանում որոշ ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու և տարատեսակ օգնություն ցույց տալու համար և այդ ամենն այնպիսի սոուսով է ներկայացնում, որ կրկին շատ հանգիստ քննադատությունները և մեղադրանքները կարող է վերաբերվել նաև Թուրքիային։

Եվ այդպես ջան-ջիգյար ասելով զրույցն հասցնում է տրամաբանական ավարտին։