15:58 , 20 հուլիս, 2013
Galatv.am-ը գրոում է.
ԳԱԼԱ-ն երթուղային տրանսպորտի թանկացման մասին զրուցեց ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ:
Այն հարցին, թե տրանսպորտի թանկացումը «Դեպի ապահով Հայաստա՞նն է», թե՞ «Ավելի լավ Երևանը», Սահակյանը պատասխանեց. «Ապահով Հայաստանի համար անհրաժեշտ է, որ ժողովուրդը էդ գաղափարն իր վրա կրի ու տանի առաջ, իսկ ինչ վերաբերում է տրանսպորտի թանկացմանը, եթե դու էլ ես էդ կողմնակիցը ճզմզյանների, խզբզյանների, միտինգ անելու և ժողովրդին սին, աձնապաշտական գաղափարախոսությամբ լցնելու փոխարեն, այդ բոլորով թող հավաքվեն, Երևան քաղաքի համար մի քանի ավտոբուս բերեն, գներն իջեցնեն 50 դրամ և ապացուցեն, որ սխալ է կատարված:
Էնպես որ չի կարելի ուրիշի գրպանները մտնելով առաջ շարժվել, ցանկության տեսակետից իհարկե միանում եմ բոլոր էն ցանկություններին, որ լավ կլիներ եթե 20, 30, 50 դրամ լիներ ուղեվարձը, իսկ հնարավորությունների տեսակետից, ովքեր հնարավորություններ ունեն, խնդրեմ՝ կարող են ազատ գործունեություն ծավալել, միասին հավաքվեն, բերեն հինգ-տաս ավտոբուսներ, ասեն՝ տեսեք մենք շահագործում ենք` և՛ քսայուղերն ենք առնում, և՛ վառելիքը, և՛ 50 դրամով յոլա ենք գնում, հլը ահագին գումար հավաքել ենք, որ առաջիկա տարիներին մի տաս էլ ավտոբուս բերենք, էնպես որ չի կարելի խղճմտանքի ցինիզմը բարդել ժողովրդի վրա, իհարկե կարծում ենք, որ ժողովուրդը վճարունակ չի, դրա համար էլ պիտի ոչ թե բողոքենք, միջազգային երկրներին նայեք, մի քանի անգամ էժան է մեզ մոտ, ուստի ոչ թե պիտի բողոքենք, այլ պիտի մեր գործունեությունն այնպես ծավալել, որ ժողովուրդը վճարունակ լինի, որի համար առաջիկայում լրիվ հիմքերը կան»,- իր կարծիքը հայտնեց խմբակցության ղեկավարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ