Արայիկ Հարությունյանն «Ազգային օրակարգ» կուսակցության անդամների հետ մտքեր է փոխանակվել արտաքին և ներքին մարտահրավերներին դիմագրավելու վերաբերյալ


20:38 , 29 մայիս, 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 29-ին ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ Արա Հակոբյանի գլխավորությամբ, հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Հարությունյանը նշել է, որ Արցախին վերաբերող խնդիրները համազգային օրակարգի մաս են կազմում, և շատ կարևոր է հայկական քաղաքական ուժերի կողմից այդ առթիվ ցուցաբերվող հետաքրքրությունը:

Իր հերթին Արա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ իրենց ծրագրերում Արցախը միշտ առաջնային տեղ ունի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտաքին և ներքին մարտահրավերներին դիմագրավելու վերաբերյալ և նախանշել անելիքներն ըստ առաջնահերթությունների: