Հունիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգին փակ կլինի


17:48 , 29 մայիս, 2020

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երեւանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի։ Այս մասն տեղեկատվությունը հրապարակված է Երեւանի կենդանաբանական այգու պաշտոնական էջում:

«Մեզ համար ամենակարեւորը մեր այցելուների առողջությունն է, որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրը մարդկանց հնարավոր մեծ հոսքը այգի: Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հայտարարության մեջ: Նաեւ նշվում է, որ հունիսի 2-ից այգին կրկին կաշխատի բնականոն հունով՝ պահպանելով անվտանգության կանոնները:

Երեւանի կենդանաբանական այգին իր աշխատանքը վերսկսել է մայիսի 18-ից