Իշխանության ապիկար ու անգրագետ լինելու պատճառով կրկին մեր երկիրը խայտառակվում է միջազգային ասպարեզում


17:08 , 29 մայիս, 2020

Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` «երկրում հաստատված է բավականին ծանր վիճակ, և մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ»: Այս շոկային նախադասությունը քննարկման թեմա է դարձել Ռուսաստանում: Հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը, վերլուծելով Փաշինյանի խոսքերը, առաջարկել է քննարկել, թե ի՞նչ ալիքի մասին կարող է խոսք գնալ, եթե դեռ առաջին ալիքը չի ավարտվել Հայաստանում: Փաշինյանի այս աբսուրդային խոսքերը նման են Արսեն Թորոսյանի հայտարարության, թե Հայաստանի համաճարակային համակարգն ավելի լավն է, քան Վրաստանինը, որից հետո մենք տեսանք, թե ինչպես Արսեն Թորոսյանը ներողություն խնդրեց հարևան երկրից:

Պատկերն այսպիսին է․ հերիք չէ՝ Փաշինյանն ու իր թիմը չեն տիրապետում իրավիճակին, ավելին՝ ոչ մի լուծում չեն կարողանում գտնել, որպեսզի կանխեն վիրուսի տարածումը: Փոխարենը նրանք անում են աբսուրդային հայտարարություններ և խայտառակում են մեր երկիրը սահմաններից այն կողմ: Փաստացի նրանց պատճառով այդ ամենը վնասում է մեր երկրի հեղինակությանը և ապագայում նույնպես կարող է ազդել բացասական հետևանքներով, մեր երկրի վստահելիության առումով: Նման հայտարարություններից հետո ոչ մի երկիր
չի վստահի մեր երկրին և կվերաբերվեն անլուրջ, ավելին՝ ոչ մի աջակցություն չենք ստանա և չենք կարող հաղթահարել վիրուսի հետևանքները: