Ֆրանսիան հունիսի 2-ից բացում է ռեստորաններն ու բարերը


15:17 , 29 մայիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել է, որ երկիրը հունիսի 2-ից թեթևացնում է արգելափակման միջոցառումները, քանի որ երկրի մեծ մասը մտնում է «կանաչ գոտի»։ Այս մասին գրում է Euronews-ը։

«Վիրուսի տարածման արագությունն այս փուլում վերահսկողության տակ է»,- ասել է Ֆիլիպը, հավելելով, որ մարդիկ պետք է զգոն լինեն, քանի որ կորոնավիրուսը «դեռ ներկա է»:

Ֆրանսիայում մարդիկ հունիսի 2-ից կարող են այցելել սրճարան, բար կամ ռեստորան, չնայած նրանք այժմ ստիպված կլինեն մեկ մետր հեռավորություն պահել մյուս սեղաններից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։