Վրաստանում սկսում է գործել հասարակական տրանսպորտը


13:59 , 29 մայիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Վրաստանում այսօր սկսում է գործել հասարակական տրանսպորտը, որը կորոնավիրուսային վարակի պատճառով մարտի 31-ից դադարել էր աշխատել: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Թբիլիսիում և հանրապետության այլ քաղաքներում քաղաքացիների համար բաց կլինեն ինչպես մետրոն, այնպես էլ ավտոբուսներն ու միկրոավտոբուսները:

Չի թույլատրվում տրանսպորտ մտնել առանց դիմակների: Այն մետրոյում վերահսկելու են ոստիկանության աշխատակիցները և վագոնավարները, ինչպես նաև ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։