Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ տեղի կունենա, եթե Երկիր մոլորակը դադարի պտտվելուց


20:30 , 29 մայիս, 2020

Այն դեպքում, եթե Երկիր մոլորակը դադարի պտույտ կատարելուց Արեգակի և սեփական առանցքի շուրջ, աշխարհի վրա կենդանի գրեթե յուրաքանչյուր բան կոչնչանա: Իրադարձությունների զարգացման սցենարը կախված կլինի տարատեսակ գործոններից: Այս ամենը պարզել են բրիտանացի առաջատար գիտնականները:

Հետաքրքրական է, որ մեր մոլորակը Արեգակի շուրջ պտույտ է կատարում 29 կմ/վ արագությամբ: Այդպիսով, կանգ առնելու դեպքում մարդկանց մի մասը իներցիայի ուժով կթռչի Տիեզերք, իսկ մյուս մասը կոչնչանա հենց մոլորակի մակերևույթին:

Եթե որևէ մեկին հրաշքով հաջողվի դադարից հետո ողջ մնալ, ապա որոշ ժամանակ անց նա կմահանա գերտաքացումից: Ուղեծրային պտույտը թույլ է տալիս մեր մոլորակին հեռավորություն պահպանել Արեգակից: Իսկ մոլորակի կանգ առնելու դեպքում այն կսկսի դանդաղորեն շարժվել դեպի Արեգակը և քիչ ժամանակ անց ամբողջությամբ կայրվի:

Եթե շարժվենք հավանական այլ սցենարով, ապա երբ մոլորակն աստիճանաբար կանգ առնի, ապա մարդիկ կունենան այնպիսի զգացողություններ, ինչպիսիք կունենային առաջին սցենարում ողջ մնացած մարդիկ: Հնարավոր ամենափոքր արագությամբ մեր մոլորակը կմոտենա Արեգակին, իսկ բարձրացող ջերմաստիճանը կոչնչացնի կենդանի ամեն ինչ:

Հարաբերականորեն փոքր ազդեցություն էկոհամակարգի վրա կունենա Երկրի՝ սեփական առանցքի շուրջ պտույտի դադարը: Եթե մոլորակը կտրուկ կանգ առնի, ապա դրա յուրաքանչյուր կողմում չափազանց երկար ցերեկներ ու գիշերներ կսկսվեն: Կլիմայական կտրուկ փոփոխություններ տեղի կունենան: Իսկ ահա աստիճանաբար կանգի դեպքում եղանակային պայմանները դանդաղորեն փոփոխությունների կենթարկվեն:

Սեփական առանցքի շուրջ պտույտը դադարեցնելու դեպքում կփոխվի օդի ջերմաստիճանը՝ ցերեկը հասնելով մինչև 150 աստիճանի, գիշերը՝ -80-ի: Միակ երկու վայրերը, որոնք ենթակա կլինեն բնակեցվելու, կլինեն բևեռները: