Սամվել Բաբայանը՝ Արցախի Ազգային անվտանգության խորհուրդի քարտուղար


11:26 , 29 մայիս, 2020

Panorama.am-ը գրում է․

«Համագործակցության վերջին հանգրվանին ենք եկել նաև Սամվել Բաբայանի հետ»,-օնլայն ասուլիսում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով, վերջնական որոշումը կայացվել է երեկ Երևանում նրա հետ հանդիպման ժամանակ։ Ասաց՝ Բաբայանը երբեք չի ակնարկել պաշտոնի մասին, միշտ պատրաստ է  եղել համագործակցության՝ հանուն երկրի ապագայի, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման։

«Երեկ ես առաջարկել եմ նրան զբաղեցնել Անվտանգության խորհուրդի քարտուղարի պաշտոնը։ Հաշվի առնելով «Միասնական հայրենիք» կուսակցության կողմից ստացած քվեները՝ ավելի քան 24 տոկոս, 9 պատգամավոր, մեր ստորագրած հուշագիրը՝ այդ պաշտոնն ավելի է համապատասխանում նրան։ Ես պարտավոր եմ հարգել ժողովրդի քվեն ու որոշումը՝ ստեղծելով համերաշխության մթնոլորտ, ինչը շատ կարևոր է»,-ասաց Հարությունյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։