Հրաչյա Հարությունյանին նախկինում տուգանել են անսարք տրանսպորտային միջոց վարելու համար. «Կոմսոմոլսկայա պրավդա»


15:09 , 20 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Պոդոլսկի մոտ տեղի ունեցած վթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանին նախկինում մի քանի անգամ տուգանել են երթևեկության կանոնները խախտելու համար, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը:

Թերթի տվյալներով` Հարությունյանը Ռուսաստանում է գտնվել 2012թ. հունվար-մարտ և հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն ներկայացրել է խախտումների ցուցակը, որոնց համար Հրաչյա Հարությունյանը տուգանվել է:

2012թ. հունվարի 30` 1000 ռուբլի տուգանք հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար, տուգանքը չի վճարվել:

2012թ. մարտի 14` 300 ռուբլի տուգանք տարբերանշանների կամ ցուցանակների պահանջները խախտելու համար: Խախտումը գրանցվել է Կենտրոնական շրջանում, տուգանքը վճարված չէ:

2012թ. մարտի 16` 100 ռուբլի տուգանք անսարք տրանսպորտային միջոց վարելու համար: Խախտումը գրանցվել է Չեխովի շրջանում, տուգանքը վճարված չէ:

2012թ. հոկտեմբերի 22` ճանապարհների, երկաթուղային անցումների վնասում, ճանապարհային երթևեկությանը կանխամտածված խոչընդոտում: Խախտումը գրանցվել է Մերձմոսկովյան Նարո-Ֆոմինյան շրջանում:

2012թ. հոկտեմբերի 29` 1500 ռուբլի ճանապարհների, երկաթուղային անցումների վնասում, ճանապարհային երթևեկությանը կանխամտածված խոչընդոտում: Խախտումը գրանցվել է Մոսկվային Հյուսիսային շրջանում:

2012թ. նոյեմբերի 5` 300 ռուբլի տարբերանշանների կամ ցուցանակների պահանջները խախտելու համար: Տուգանքը մուծվել է նոյեմբերի 17-ին:

2012թ. դեկտեմբերի 9` 100 ռուբլի տուգանք առավելություն ունեցող տրանսպորտային միջոցին ճանապարհ չզիջելու համար: Դա տեղի է ունեցել Հյուսիսային շրջանում: Տուգանքը վճարվել է նույն օրը:

2012թ. դեկտեմբերի 9` 5000 ռուբլի տուգանք` միակողմանի երթևեկություն ունեցող ճանապարհին հանդիպակաց ուղղությամբ երթևեկության համար: Տուգանքը վճարվել է դեկտեմբերի 11-ին: