Հայաստանում կորոնավիրուսի 460 նոր դեպք է գրանցվել. 7 մարդ մահացել է


11:07 , 29 մայիս, 2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 460–ով, 7 մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ մայիսի 29-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 8676 մարդ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 մարդ, կատարվել է 56042 թեստավորում, առողջացել է 3297 վարակված։

Ընդհանուր առմամբգրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 120 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 45-ն են: