Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական


09:35 , 29 մայիս, 2020

Արցախի նախագահի նախկին մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին հարցերով: Այս մասին քիչ առաջ Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Դավիթ Բաբայանը նշանակվել է խորհրդական արտաքին բլոկի հետ կապված: Մնացած ուժերի հետ աշխատում ենք»,- ասաց նա: