Իրինա Շեյքի 14-ամյա զարմուհին կարծես նրա կրկնօրինակը լինի (Photo)


06:23 , 29 մայիս, 2020

Համաշխարհային ճանաչում ունեցող ռուս մոդել Իրինա Շեյքն ունի հարազատ քույր՝ Տատյանան, ով երկու երեխաների մայր է։ Օրերս հայտնի թոփ-մոդելի զարմուհին դարձավ 14 տարեկան։ Նրա անունը նույնպես Իրինա է։

Այդ կապակցությամբ աղջկա մայրն Ինստագրամում հոբելյարի լուսանկարն է տեղադրել՝ շատ հուզիչ գրառմամբ։ Հետևորդներին հիացմունք է պատճառել Շեյքի զարմուհու գեղեցկությունն ու զարմանալի նմանությունը մորաքրոջը։ Մեկնաբանություններում նրանք աղջկա հասցեին մի շարք հաճոյախոսություններ են գրառել և նշել, որ աղջիկն իր գեղեցկությամբ և վայելչակազմությամբ կարող է կրկնել մորաքրոջ փառահեղ կարիերան և համաշխարհային ճանաչում ունեցող մոդել դառնալ։

Իրինա կրտսերի մայրը՝ Տատյանան

Ի դեպ, աղջիկը նույնպես դեմ չէ մոդելի կարիերա սկսելուն, բայց դա՝ ապագայում։ Նա բոլոր դեռահասների նման իր էջն ունի և առայժմ բավարարվում է այդքանով։ Իրինա կրտսերի լուսանկարներից իսկապես պարզ է դառնում՝ նրա դիմագծերը չափազանց նման են մորաքրոջ դիմագծերին, ինչն իրոք տպավորիչ է։