Ճապոնիան իրոք վճարելու է զբոսաշրջիկներին, բայց ոչ այնպես, ինչպես սպասվում էր


02:11 , 29 մայիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Ճապոնիայի իշխանությունները հերքել են մամուլում տարածված այն տեղեկությունները, թե իրենց կառավարությունը վճարելու է երկիր ժամանող զբոսաշրջիկներին։ Հաղորդագրություններում նշվում էր, որ իշխանությունները երկիր ժամանողներին օրական 185 դոլարի վաուչերներ են տրամադրելու։ Դա, սակայն, իրականությանը չի համապատասխանում։

Բայց պարզվում է՝ նմանատիպ մի ծրագիր Ճապոնիայի կառավարությունն իրոք քննարկում է։ Խոսքը այն մասին է, որ իշխանությունները ցանկանում են խթանել ներքին տուրիզմը։ Դրա համար, ըստ քննարկվող ծրագրերի, հնարավոր է` հատուկ զեղչեր տրվեն ներքին զբոսաշրջային այցերի ճանապարահածախսի որոշակի չափով։

Սա վերաբերելու է հետճգնաժամային ժամանակաշրջանին։ Սակայն ծրագիրը դեռ ընդունված չէ, և դրա մանրամասները կարող են փոփոխվել։