Դա կարող է գրաքննության հասնել. Ցուկերբերգը դեմ է արտահայտվել սոցցանցերի նկատմամբ հսկողության խստացմանը


08:26 , 29 մայիս, 2020

Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը դեմ է արտահայտվել ԱՄՆ-ում սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ հսկողության խստացմանը, ինչը կարող է գրաքննության հասցնել: Այս մասին նա հայտնել է Fox News հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում, որն ամբողջությամբ ցուցադրվել է հինգշաբթի:

ТАСС-ի փոխանցմամբ՝ Ցուկերբերգին խնդրել են մեկնաբանել այն հաղորդագրություներն, համաձայն որոնց՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադրված է ստորագրել սոցցանցերի աշխատանքը կարգավորող հրաման: Դրա պատճառներից մեկն իբր ԱՄՆ գործող վարչախմբի այն համոզմունքն է, որ տեխնոլոգիական ընկերությունները, որոնք ինտերնետ-հարթակի տարածված օպերատորներ են, չհիմնավորված կերպով արգելափակում են ավանդական արժեքների օգտին առկա նյութերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ