Թրամփը ստորագրել է սոցցանցերի աշխատանքը կարգավորող հրամանը


04:29 , 29 մայիս, 2020

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ստորագրել է սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորող հրամանը: ТАСС-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում տալով Սպիտակ տանը:

Ինչպես արդեն հայտնել էինք, ավելի վաղ Twitter-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումների ներքևի հատվածում, որտեղ նա հայտարարել է, որ փոստով քվեարկությունը զգալի կեղծիքների է հանգեցնում, տեղեկատվության հնարավոր անարժանահավատության մասին ավտոմատ նշում էր հայտնվել:

Կիրակի ԱՄՆ-ի առաջնորդը Twitter-ում գրել էր, որ դեմոկրատները, փոստով քվեարկություն կազմակերպելով, փորձում են պայմաններ ստեղծել ընտրություններում խարդախությունների համար:

«Փոստային քվեաթերթիկները կբացվեն, քվեաթերթիկները կեղծվելու են և նույնիսկ ապօրինաբար տպվելու և ստորագրվելու են»,-գրել է Թրամփը:

Նա քննադատել է փոստով քվեարկության գործընթացը՝ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններում նահանգի բոլոր ընտրողներին փոստով քվեաթերթիկներ ուղարկելու մտադրության ֆոնին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ