Իսպանիայում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսից մահվան 1 դեպք է գրանցվում


23:17 , 28 մայիս, 2020

Tert.am-ը գրում է․

Իսպանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 182 հիվանդի մոտ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով երկրի առողջապահության նախարարության տվյալները:

Համաճարակի բռնկման պահից ի վեր Իսպանիայում ՓՇՌ-թեսթի միջոցով վարակման 237․906 դեպք է հայտնաբերվել: Վերջին 8 օրում մահացել է 38 մարդ, համաճարակի ողջ ընթացքում՝ 27․119: Ի դեպ, երկրորդ օրն անընդմեջ մահացության 1 դեպք է գրանցվել երկրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ