Հայտնի է դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի նիստի օրը


20:28 , 28 մայիս, 2020

168.am-ը գրում է․

Դեռևս ս/թ ապրիլի 14-ին 168.am-ը գրել էր, որ կարգապահական վարույթ է հարուցվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ:

Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը հաստատեց, որ վարույթն իրենց հասել է արդեն, բայց օր չնշեց:

«Երբ ժամանակացույցը լինի, կոնկրետ օր նշված կլինի»,-ասաց նա:

Մեր տեղեկություններով սակայն նշված նիստը կկայանա ս/թ հունիսի 18-ին` ժամը 14:00-ին: