Արցախի նախագահ. Հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացնել պարենային անվտանգության խնդիրների վրա


16:45 , 28 մայիս, 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին Երևանում հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ,  զրուցակիցները նախ շնորհավորել են միմյանց տոնական օրվա առթիվ, ապա աշխատանքային քննարկման ձևաչափով անդրադարձել ֆինանսական ու տնտեսական ոլորտներում առկա համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու քայլերին և կորոնավիրուսային համավարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակում միասնական ջանքերով նոր գործողությունների իրականացմանը:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացնել պարենային անվտանգության խնդիրների վրա, քանի որ նետված մարտահրավերի հաղթահարմանը միտված համաշխարհային պայքարի ավարտը շարունակում է անորոշ մնալ: