Խոսնակը ՀԱՍՏԱՏՈՒՄ է այն, ինչ գրած է «Հետքի» նյութում. հաստատված վարակակիրներին հիվանդանոցից ափալ-թափալ դուրս են գրել առանց վերջնական թեստավորման


16:09 , 28 մայիս, 2020

Երեկ «Հետքը» նյութ էր հրապարակել այն մասին, որ կորոնավիրուսի հաստատված վարակակրին և նրա կնոջը դուրս են գրել հիվանդանոցից առանց վերջնական թեստավորման։

Այսօր առողջապահության նախարարության խոսնակը «պարզաբանում» է հրապարակում իրեն և իր շեֆին բնորոշ մուննաթով։

Պարզաբանման մեջ, սակայն, կարդում ենք. «Վերջիններս հիվանդանոցից դուրս են գրվել բուժման ընթացքից տասը օր հետո՝ մայիսի 24-ին, քանի որ չեն ունեցել ախտանշաններ»:

Այսպիսով՝ խոսնակը ՀԱՍՏԱՏՈՒՄ է այն, ինչ գրած է «Հետքի» նյութում. հաստատված վարակակիրներին հիվանդանոցից ափալ-թափալ դուրս են գրել առանց վերջնական թեստավորման։