Քանի՞ մահ պետք է լինի, որ հասկանաք՝ իշխանությունը միայն վայելում է երկրի բյուջեն և ի վիճակի չէ հակաճգնաժամային կառավարում իրականացնելու


15:20 , 28 մայիս, 2020
Մեկ օրում կորոնավիրուսից 15 մահ է եղել։ Մի օրում 100 մահ պե՞տք է լինի, որ ժողովուրդը հասկանա՝ վիրուսը իրական մեծ վտանգ է, ոչ թե հնարովի, որ տղամարդիկ բակերի տաղավարներում առանց դիմակների գլուխ գլխի չհավաքվեն, բլոտ չխաղան։ Իբր արտակարգ դրություն է, ամեն երեկո Երեւանի երկնքում տոնական հրավառություն է, ուրեմն հարսանիքներ կամ քեֆեր են տեղի ունենում։ Քանի՞ մահ պետք է լինի, որ հասկանաք՝ Հայաստանի իշխանությունը միայն վայելում է իշխանության բարիքները, երկրի բյուջեն եւ ի վիճակի չէ հակաճգնաժամային կառավարում իրականացնելու։