«Առաջին հանրապետության 102-րդ տարեդարձին մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկությանը, իր ուժերին և տաղանդներին»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան


13:54 , 28 մայիս, 2020

Այս մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության 102-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ։ Մաղթում եմ Հայաստանին, որ իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ։ մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկությանը, իր ուժերին և տաղանդներին։ Մաղթում եմ հայերին՝ հպարտ լինեն այս երկիրը իրենց երեխաներին նվիրելու համար։

Եվ մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ: