Armsport.am-ը գրում է․
Մոսկվայի «Սպարտակի» սպորտային տնօրեն Տոմաս Ցորնը խոսել է թիմի նախկին ֆուտբոլիստ Անդրե Շուրլեի մասին, հաղորդում է Sport.de-ն:
«Շուրլեն իսկական պրոֆեսիոնալ է, ով չկարողացավ հարմարվել մեր խաղաոճին և լիգային:
Նա կորցրել է վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:
Չեմ կարծում, թե դա ձախողված տրանսֆեր էր: Նա շատ օգնեց մեր երիտասարդ ֆուտբոլիստներին»,- ասել է Ցորնը:
Հիշեցնենք, որ Շուրլեն նախորդ ամռանն էր «Ֆուլհեմից» տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ»: Գերմանացին անցկացրել է 13 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ: