Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 174 մարդ


13:09 , 28 մայիս, 2020

Aysor.am-ը գրում է․

Ռուսաստանում COVID-19 կորոնավիրուսային վարակից մեկ օրում մահացել է 174  մարդ, ընդհանուր առմամբ վարակի զոհ է դարձել  4142 մարդ, հայտնում է օպերատիվ շտաբից:

Ռուսաստանում COVID-19-ի վարակի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 8371-ով՝ հասնելով 379 051-ի: