Առողջապահության նախարարը ռեալ պատկերացնու՞մ է՝ ինչ է կատարվում իր ենթակա հիմնարկներում


09:33 , 28 մայիս, 2020

Կուզեմ առողջապահության նախարարին հարց տալ։ Ինքը ռեալ պատկերացնո՞ւմ է՝ ինչ է կատարվում իր ենթակա հիմնարկներում։ Երբ որոշում են հիվանդներին ուղարկել՝ ըստ բնակության վայրի, դա համաձայնեցրե՞լ են Երևանի քաղաքապետարանի հետ, որոնց ենթակայությամբ են գործում պոլիկլինիկաները, որ իրենք պետք է զբաղվեն այդ հիվանդներով։ Ես տեսնում եմ, որ աջ ձեռքը չի իմանում, թե ձախ ձեռքն ինչ է անում։

Կից նյութն այստեղ՝ «Չթեստավորված կամ թեստավորման դրական արդյունքով դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք»