Մենք՝ հայերս, պարտավոր ենք այս օրերին հատուկ շնորհակալություն հայտնել Մայիսյան հերոսամարտին հայերի հետ ուս ուսի կռված ոչ հայ հրամանատարներին ու զինվորներին


02:32 , 28 մայիս, 2020

Հայկական պետականությունը դարերի ընդմիջումից հետո վերակերտվեց 1918թ. Մայիսյան հերոսամարտի շնորհիվ։

Կարծում եմ՝ մենք՝ հայերս, պարտավոր ենք այս օրերին հատուկ շնորհակալություն հայտնել Մայիսյան հերոսամարտին հայերի հետ ուս ուսի կռված ոչ հայ հրամանատարներին ու զինվորներին։ Ազգությամբ ուդի գեներալ Սիլիկյանը, ազգությամբ եզդի Ջհանգիր աղան՝ իր հեծալազորով, ազգությամբ եզդի Ուսուբ բեկը լիիրավաբար Հայաստանի Հանրապետության կերտողներից են։

Ի դեմս նրանց՝ շնորհակալ ենք Մայիսյան հերոսամարտի բոլոր ոչ հայ մասնակիցներին։