14:04 , 20 հուլիս, 2013Lragir.am-ը գրում է.
Գերմանիայի Հյուսիսայի Ռեյն-Վեստֆալիայի բնակիչը միակն է, որ ճիշտ է գուշակել 7 թվերի կոմբինացիան եւ դարձել է Եվրոջեքփոթի միակ հաղթողը՝ շահելով 41.5 միլիոն դոլար: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Եվրոջեքփոթին Գերմանիայից բացի մասնակցում են նաեւ 13 այլ երկրների՝ Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Նիդերլանդերի, Սլովենիայի, Իսպանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Լիտվայի եւ Խորվաթիայի քաղաքացիները:
Հաղթելու համար մարդիկ պետք է ճիշտ գուշակեն 1-50 թվերից 5-ը եւ 1-8-ից լրացուցիչ 2-ը: