Հունիսից զբոսաշրջիկներին կթույլատրեն այցելել Կոլիզեում


23:59 , 27 մայիս, 2020

Aysor.am-ը գրում է․

Հռոմի իշխանությունները որոշում են կայացրել, ըստ որի՝ զբոսաշրջիկներին և քաղաքի բնակիչներին կրկին թույլատրվում է այցելել Կոլիզեում, որը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով փակ էր ավելի քան երկու ամիս, հայտնում է РИА Новости-ն:

Համալիրի տնօրինության հայտարարության համաձայն՝ առաջիկայում Կոլիզեում այցելելու համար անհրաժեշտ կլինի նախնական գրանցում իրականացնել։ Միևնույն ժամանակ համալիրի մուտքի մոտ աշխատակիցները զբոսաշրջիկների ջերմությունը կչափեն ու դիմակներ կբաժանեն նրանց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ