Արտուրը հայտնել է Յուվենթուսին, որ մտադիր չէ լքել Բարսելոնան


21:28 , 27 մայիս, 2020

Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրը չի պատրաստվում լքել կատալոնական ակումբը, հաղորդում է Corriere dello Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 23-ամյա բրազիլացին անձամբ խոսել է «Յուվենթուսի» ղեկավարության հետ՝ հայտնելով, որ չի պատրաստվում լքել «Բարսելոնան»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» համաձայնության է հասել «Յուվենթուսի» հետ Արտուրին Միրալեմ Պյանիչով փոխարինելու հարցում։

Ընթացիկ մրցաշրջանում Արտուրը 16 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։