Աբովյանի ծննդատնից «Մուրացան» բժշկական կենտրոն տեղափոխված նորածինը մահացել է. հայրը դիմել է ոստիկանություն


20:05 , 27 մայիս, 2020

Tert.am-ը գրում է․

Մայիսի 26-ին ոստիկանությունում քաղաքացին հաղորդում է տվել, որ մայիսի 23-ին, ժամը 04:00-ին նորածին դստերը Աբովյան քաղաքի ծննդատնից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղ րոպեներ անց երեխան մահացել է:

Այս մասին այսօր Tert.am-ին հայտնեց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Նա նշեց՝ քաղաքացին հաղորդել է, որ երեխան մահացել է բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ