Ֆրանսիայում մինչև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումը հանրային տրանսպորտում պաշտպանիչ դիմակ կրելը պարտադիր կլինի


16:35 , 27 մայիս, 2020

Tert.am-ը գրում է․

Ֆրանսիայի էկոլոգիական անցման նախարար Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ մինչև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումը հանրային տրանսպորտում պաշտպանիչ դիմակներ կրելը պարտադիր կլինի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին Ֆրանսիայի իշխանությունները, հանրային տրանսպորտում դիմակ կրելը մայիսի 11-ից պարտադիր է դարձել, ուստի այս կանոնի խախտման համար 135 եվրոյի չափով տուգանք է սահմանված։

Նախարարը հայտարարել է, որ հանրային տրանսպորտում «խիստ կանոններ» են գործում, ուղևորներն ախտահանիչ նյութերից են օգտվում, գետնին հատուկ նշումներ են արված, որպեսզի մարդիկ կարողանան հետևել սոցիալական հեռավորությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ