Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում COVID-19-ով վարակման երեք դեպք է գրանցվել


13:02 , 27 մայիս, 2020

Վրաստանում մասնագետները վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման երեք դեպք են գրանցել:

Այսպիսով՝ StopCov-ի թարմացված տվյալներով՝ երկրում վարակվածների թիվը հասել է 735 մարդու:

Այս պահի դրությամբ բուժվածների թիվը 557 է, մահացել է 12 հիվանդ:

Կարանտինում 3.076 մարդ է գտնվում, իսկ հիվանդանոցներում՝ 250, Վրաստանի երեք քաղաքացի տեղափոխվել է այլ երկրներից՝ բուժման համար: