Սամվել Ավանեսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար


12:13 , 27 մայիս, 2020
Նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ստորագրել է հրամանագիր Սամվել Ավանեսյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար նշանակելու մասին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։